Հայաստանում է Միացյալ Թագավորության զինված ուժերի պատվիրակությանը


Հայաստանում է Միացյալ Թագավորության զինված ուժերի պատվիրակությանը

  • 29-06-2016 12:48:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Թագավորության զինված ուժերի 160-րդ Ուելսյան հետևակային բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Մարտին Գամբլի գլխավորած պատվիրակությանը:
 
ՀՀ  ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են,  որ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության խորացման և նոր ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները: 
 
160-րդ Ուելսյան բրիգադը ՀՀ պաշտպանության նախարարության գործընկերն է և արդեն երկու տարի է ՀՀ զինված ուժերի հետ համագործակցություն և փորձի փոխանակում է իրականացնում մի շարք ոլորտներում
Բրիտանական պատվիրակությունն այցելել է նաև Հայաստան-Կանզաս «Նահանգային գործընկերություն» ծրագրի և ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի զարգացման շրջանակում կրտսեր հրամանատարական կազմի վերապատրաստմանն ուղղված փուլային դասընթացի անցկացման վայր:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play