Ես բարձրագույն կրթություն չունեմ, մասնագիտություն էլ չունեմ, սակայն ունեմ խիղճ, գաղափար, տարիք, որն ինձ ստիպում է չհանդուրժել մասնագիտության պատիվն ու անվաումը արատավորողներին: Չնայած դա հարկադրաբար չի լինում՝ որոշ մարդկանց կողմից միամիտ քայլ է: Չեմ ուզում ասածս սխալ ընկալվի. Պարզաբանեմ. մարդիկ սովորում են բարձրագույն ուսումնական հաստատություններում, մասնագիտանում, աշխատում են տարբեր ոլորտներում՝ հասարակությանը պիտանի լինելով, բարձր պահելով ուսման եւ մասնագիտության պատիվն ու անվանումը: Սակայն ամեն տեղ էլ լինում է պատահականություն եւ սայթակում: Դա մարդու մեջ է, այլ ոչ թե մասնագիտության անվանումի: Եթե մարդը դատապարտության ենթակա է՝ թող դատվի իր անուն-ազգանունով՝ չնշելով զբաղեցրած պաշտոնի անվանումը, արժանի թող կրի իր պատիժն իր անունով: Բերեմ մի օրինակ, որն ինձ ստիպեց խոսելու. երբ լսեցի, որ գեներալ ու գնդապետ են ազատել աշխատանքից, թեեւ չեմ ճանաչում, սակայն ցավ զգացի, մտածելով՝ որքան կուրախանա մեր թշնամին: Արդյո՞ք հնարավոր չէ տույժը կրեն իրենց անունով՝ ոչ պաշտոնի անվանումով:
Հանցավոր սայթակումներ կարող են ունենալ շատերը` պատգամավորը, գիտնականը, հասարակ մարդը, բժիշկը: Երբեմն լինում են սխալ մեղադրանքներ՝ հատկապես բժիշկների հասցեին: Հիվանդները ժամանակին չեն դիմում բժշկի եւ դիմում են միայն այն ժամանակ, երբ հույսները կտրվում են: Խստորեն բժշկից պահանջում են հիվանդի շտապ ապաքինում: փրկվեց՝ լավ, չփրկվեց՝ բժիշկը մեղավոր է (հիվանդն ու հիվանդատերը մոռանում են իրենց մեղքի բաժինը, մեղադրում են բժշկին եւ ցանկանում են պատժել վերջինիս): Չէ՞ որ նրանք Աստծո գործակիցներն են Երկրի վրա, հրաշքներ են գործում ու չեն մեծարվում: Մի օրինակ. ավտովթարից ոտքը կորցրած մարդուն հասցնում են հիվանդանոց: Բժիշկը պահանջում է ոտքի մի մասը: Վիրահատում է տղայի ոտքը: Տղան քայլում է սեփական ոտքով. սա հրաշք է, իսկ բժիշկը՝ հրաշագործ:
Գերագույն ուսուցիչ Հիսուս Քրիստոսը բուժելով մարդկանց՝ հրաշքներ գործեց, արժանացավ Աստծո հավանությանը, դարձավ կրոնի հավիտենական թագավոր եւ քահանա:
Եթե մեր օրերի հրաշագործները ոչ իրենց մեղքով սայթակեն՝ կդատապարտվեն:
Տան տիկինը սպասք լվանալուց հանկարծ կոտրում է թանկարժեք բաժակը՝ ցավ է զգում: Երբեմն լինում են նման անհաջողություններ նաեւ բժշկի մոտ ոչ իր մեղքով: Նրան պատժում են՝ արատավորելով մասնագիտության անվանումը: Երբ հիվանդը մահանում է, բժիշկը հոգեպես արդեն պատժված է, որն ավելի դաժան է, քան ֆիզիկական պատիժը: Նա հասկանում է, որ հիվանդն իրենից կյանք է պահանջում, սակայն նա չի խնայի, եթե կարողանա: Ես էլ ցանկանում եմ լինել առողջ եւ երիտասարդ, սակայն ցանկությունը եւ պահանջը քիչ է. պետք է հնարավորություն լինի: