«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 13-րդ կինոփառատոնի պատվավոր նախագահն է Տիգրան Մանսուրյանը


«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 13-րդ կինոփառատոնի պատվավոր նախագահն է Տիգրան Մանսուրյանը

  • 29-06-2016 13:00:44   | Հայաստան  |  Մշակույթ

 «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիմանը նշեց, որ այս տարի կինոփառատոնի ժյուրի նախագահն հայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն է.«Հազիվ համաձայնվեց: Չէր համաձայնվում: Ես շատ ուրախացա»:
 
Ըստ Հ. Խաչատրյանի, Հայաստանում կան մարդիկ, որոնց աշխարհը պետք է տեսնի, իմանա: «Ոսկե ծիրան»փառատոնն այն հարթակն է, որտեղից անուններն, անշուշտ, դուրս են գալիս: Տիգրան Մանսուրյանը որպես արվեստագետ, անձ, քաղաքացի, հայ մարդ, շատ կարևոր է»:

Մերի Հունանյան  «Նոյյան Տապան»

Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play