Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի անդամների հետ


Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի անդամների հետ

  • 29-06-2016 13:47:33   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին հանդիպել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի նախագահ Կարո Արմենի եւ նույն կազմակերպության տնօրենների խորհրդի խորհրդական, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի հետ:
 
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործունեությունը նպաստում է երեխաների հայեցի դաստիարակմանը, ինչպես նաեւ գյուղական բնակավայրերի զարգացմանը՝ հավելելով, որ Արցախը շահագրգռված է ընդլայնելու համագործակցությունն այդ կառույցի հետ: Այս մասին  հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն