ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի ներկայացուցիչներին


ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի ներկայացուցիչներին

  • 29-06-2016 14:40:54   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Հունիսի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի նախագահ, տնօրենների խորհրդի ատենապետ Գարո Արմենին, տնօրենների խորհրդի խորհրդական Ջոն Էվանսին և գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանին։
 
Կարեն Միրզոյանը ողջունել է հիմնադրամի ներկայացուցիչների այցը ԼՂՀ և Արցախում մարդասիրական գործունեություն ծավալելու նրանց մտադրությունը։
ԼՂՀ ԱԳՆ-ից հայտնում են՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հիմնադրամի և Արցախի կառույցների միջև մարդասիրական՝ մասնավորապես, կրթության և առողջապահության ոլորտներում համագործակցության հեռանկարները։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play