Վախճանվել է ճանաչված արձակագիր, հրապարակախոս Հրաչյա (Հրաչօ) Մաթևոսյանը


Վախճանվել է ճանաչված արձակագիր, հրապարակախոս Հրաչյա (Հրաչօ) Մաթևոսյանը

  • 29-06-2016 14:45:23   | Հայաստան  |  Մշակույթ

Կյանքի 79-րդ տարում վախճանվել է ճանաչված արձակագիր, հրապարակախոս Հրաչյա (Հրաչօ) Մաթևոսյանը: Այս մասին «ՆՏ»-ին  հայտնեցին Հայաստանի գրողների միությունից: Նշենք, որ Հրաչյա Մաթևոսյանը տառապում էր մի շարք  հիվանդություններով, այդ թվում` պարկինսոնի:
 
Հրաչյա Մաթևոսյանը ծնվել է 1937 թվականի մայիսի 12-ին Ահնիձորում: 1955 թվականին ավարտել է Երևանի արհեստագործական 3-րդ ուսումնարանը և Երևանի տպարաններում աշխատել որպես լինոտիպիստ։ 1962 թվականին ընդունվել և 1966 թվականին ավարտել է Երևանի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխատել է Հայաստանի կույրերի միավորման հրատարակչությունում և մամուլում (Ավանգարդ, Հայրենիքի ձայն, Հայաստան)։
 
Նրա բազմաթիվ ակնարկները, պատմվածքները, հոդվածները, հարցազրույցները տպագրվել են հանրապետական մամուլում, գրական հանդեսներում։ Հրաչյա Մաթևոսյանը Ռազմածովագիրների միջազգային ընկերակցության և Լրագրողների միության անդամ էր։ Հեղինակ է նաև մանկական գրքերի։‌
 
Հրաչյա Մաթևոսյանը Հրանտ Մաթևոսյանի եղբայրն էր։
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ