Հարություն Խաչատրյան. Այս տարի «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի բացումը տեղի չի ունենալու օպերային թատրոնում


Հարություն Խաչատրյան. Այս տարի «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի բացումը տեղի չի ունենալու օպերային թատրոնում

  • 29-06-2016 14:31:23   | Հայաստան  |  Մշակույթ

 
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչները  հունիսի 29-ին  լրագրողների հետ հանդիպմանը  ներկայացրին փառատոնի արտամրցութային ծրագրերը եւ փառատոնի պատվավոր հյուրերին: 
 
«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի  հիմնադիր  տնօրեն Հարություն Խաչատրյան  հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիմանը նշեց, որ այս տարի  շատ ծանր տարի էր ոչ միայն հայ ժողովրդի , այլեւ իրենց փառատոնի համար. Ամեն ինչ ազդում է փառատոնի վրա: հաշվի առնելով Հայաստանում ստեղծված իրավիճակը , շատերը վախենում էին գալ Հայաստան , ոմանք անգամ  ոգեւորվեցին Հռոմի պապի այցի հետ կապված, , բայց փառք Աստծո այս թիմը կարողացել է  հաղթահարել շատ խնդիրներ    հրավիրելով լավագույն մարդկանց, լավագույն ժյուրիին եւ  հանրության դատին հանձնել լավագույն ֆիլմերը, »,- ասաց Հ.Խաչատրյանը:
 Հ. Խաչատրյաըի խոսքերով, այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, հրաժարվել են փառատոնի բացումը օպերային թատրոնում անելուց, բեմադրությունից:
 
«Մտածեցինք, որ պրոֆեսիոնալ փառատոնի համար դա ավելորդ ծախսեր են և  ավելի լավ է այդ գումարները ծախսել մի քանի ավելի լավ ֆիլմեր, մարդկանց բերելու համար: Միգուցե կարևոր է այդ գեղեցիկ շոուները, բայց ոչ այսպիսի տարիներին, ոչ այսպիսի ժամանակաշրջանում»,- ասաց փառատոնի հիմնադիր տնօրենը: 
 
Նա տեղեկացրեց նաեւ, որ «Ոսկե ծիրանի» շրջանակում կնշվեն Ռուբեն Գեւորգյանցի, Ռոման Բալայանի հոբելյանները, կբացվեն Էդմոնդ Քյոսայանի, Ալբերտ Յավուրյանի, Դմիտրի Կեսայանի աստղերը:
 
  «Ոսկե ծիրան»  Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնի կազմակերպիչները նշեցին, որ «Երեւանյան պրեմիերաներում» ներկայացվելու է Մաջիդ Բարզեգարի «Ամենասովորական քաղաքացին», Ջանֆրանկո Ռոզիի «Հռավառ ծովը», Դմիտրի Իզմեստեւի «Ամուսնական ճամփորդությունը», Օզջան Ալփերի «Քամու հուշերը», Ալեքսանդր Մինդաձեի «Սիրելի Հանս, թանկագին Պյոտրը», Քրիստի Պույուի «Սիեռանեւադան» եւ Վիտալի Մանսկու «Արեւի շողերի տակը» ֆիլմերը:
Փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանն անդրադառնալով  հետահայաց ցուցադրություններին նշեց, որ  ծրագրում ներկայացվելու են  «Հարավսլավական սեւ ալիքի» ամենախոշոր ներկայացուցիչներից մեկի՝ սերբ կինոռեժիսոր Ժելիմիր Ժիլնիկի ֆիլմերի ընտրանին, ով  կինոյում հանդիսանում է ըմբոստության խորհրդանիշ, իսկ այս տարի նա ստանձնել Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահի պաշտոնը: 
Անվանի ռեժիսոր եւ օպերատոր Ֆրեդ Քելեմենը, որը Միջազգային խաղարկային ֆիլմերի ժյուրիի անդամ է, կներկայացնի իր ռեժիսորական եւ օպերատորական աշխատանքները: Այս տարի փառատոնը կհյուրընկալի նաեւ հանրահայտ դերասանուհի  Ժակլին Բիսեթին եւ կցուցադրվի նրա դերակատարմամբ 3 ֆիլմ:
Ըստ Ս. Հարությունյանի,  փառատոնը փորձել է պահպանել այն նշաձողը, որը ի սկզբանե գծել էր իր համար: 
 
Հիշեցնենք, որ այս տարի «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը: Փառատոնը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին:
 
 
 Մերի Հունանյան, «Նոյյան Տապան»  
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play