Վերին Լարսի անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ.ԱԻՆ


Վերին Լարսի անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ.ԱԻՆ

  • 29-06-2016 16:09:55   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը, վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտը, այսօր տեղեկացնում է, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը:
 
Նախնական տվյալներով՝ անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ: «Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առկա է ջրածածկման վտանգ», - ասված է հաղորդագրությունում:
 
Նախարարությունը նշում է, որ փակ անցակետում կուտակված մեքենաները հնարավորության դեպքում կարող են ճանապարհը շարունակել լաստանավերով` Փոթիի և Բաթումիի նավահանգիստներից:
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play