analitik.am կայքի տնօրենն ազատ կարձակվի, իսկ Տիգրան Ուրիխանյանը սուտ մատնություն կատարելու մեջ կմեղադրվի.Փաստաբան


analitik.am կայքի տնօրենն ազատ կարձակվի, իսկ Տիգրան Ուրիխանյանը սուտ մատնություն կատարելու մեջ կմեղադրվի.Փաստաբան

  • 29-06-2016 16:49:36   | Հայաստան  |  Իրավունք

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կքննվի  Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի նկատմամբ կալանքը երկարաձգելու մասին քննիչի միջնորդությունը:
 
armlur.am-ը հիշերնում է, որ այս տարվա մայիսի 2-ին ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հաղորդում էր տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու ու հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազար ՀՀ  դրամ: ArmLur.am-ը զրույցում Անի Հովհաննիսյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը վստահաբար ասաց, թե իր պաշտպանյալի նկատմամբ գործի վարույթը կկարճվի. «Արդարադատությունը կհաղթի, իսկ Տիգրան Ուրիխանյանի նկատմամաբ էլ սուտ մատնության մեղադրանք կառաջադրվի»:
 
Զրուցակիցը հայտնեց նաև, որ պատրաստվում է դիմել Սերժ Սարգսյանին. «Փաստացի ոտնձգություն է իրականացվել լրատվականի նկատմամբ: Երևի այսօր նախագահին, գլխավոր դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին այս կապակցությամբ համպատասխան նամակներ կուղարկվեն»,- հավելեց Լիպարիտ Սիմոնյանը: Լիդա Եղիազարյան 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք