Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել


Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

  • 29-06-2016 17:17:22   | Ռուսաստան  |  Միջազգային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել:
 
Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ»-ը՝ թուրքական նախագահական աղբյուրի հղումով, այսօր կայացած հեռախոսազրույցը «շատ դրական» է եղել:
 
Հեռախոսազրույցի մասին գրավոր հաղորդագրությունը կտարածվի ավելի ուշ:
 
Հայտնի է, որ նախագահների հեռախոսազրույցը տևել է 40 րոպե: Զրույցի մեկնարկի մասին ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
 
Երկու առաջնորդների այս հեռախոսազրույցն առաջինն է վերջին 7 ամիսների ընթացքում:
  
Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները վատացել էին 2015 թվականի նոյեմբերին, երբ թուրքական կործանիչները խոցել էին ռուսական ռմբակոծիչը: Դրանից հետո Պուտինը տնտեսական պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play