Էրդողանը եւ Պուտինը հանդիպում կանցկացնեն Չինաստանում՝ G20-ի գագաթնաժողովում. NTV


Էրդողանը եւ Պուտինը հանդիպում կանցկացնեն Չինաստանում՝ G20-ի գագաթնաժողովում. NTV

  • 29-06-2016 17:47:32   | Ռուսաստան  |  Միջազգային

Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանը եւ Վլադիմիր Պուտինը «անձնական հանդիպում կանցկացնեն G20-ի՝ սեպտեմբերին Չինաստանում կայանալիք գագաթնաժողովում»: Այդ մասին հայտնել Է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի Հանրապետության ղեկավարության աղբյուրներ:
 
«Սպասվում Է, որ ղեկավարները հանդիպում կունենան G20-ի՝ Չինաստանում կայանալիք գագաթնաժողովում, բայց մինչ այդ նրանց միջեւ սպասվում են նաեւ հեռախոսային շփումներ»,-նշել Է հեռուստաալիքը:
Էրդողանի մամուլի ծառայությունում ՏԱՍՍ-ի թղթակցին առայժմ չեն հաստատել այդ տեղեկատվությունը: «Մենք առայժմ պաշտոնական տվյալներ չունենք դրա վերաբերյալ: Եթե նման պլաններ լինեն, մենք դրանց մասին պաշտոնապես կհայտնենք»,-ասել են վարչակազմում:
Նոյյան տապան  -   Միջազգային