Բասկետբոլի Հայաստանի հավաքականի հաջող մեկնարկը՝ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում
29-06-2016 17:56:45 | Մոլդովա | Սպորտ
Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթական մեկնարկով է սկսել իր մասնակցությունը՝ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում:
Տղամարդկանց մեր ընտրանին իր առաջին խաղն անցկացրել է տանտերերի՝ Մոլդովայի հավաքականի հետ և հաղթել խոշոր՝ 83:64 հաշվով:
Առաջնությանը մասնակցում են Հայաստանի, Անդորրայի, Ջիբրալթարի, Իռլանդիայի, Մալթայի, Մոլդովայի, Սան Մարինոյի և Ուելսի հավաքական թիմերը: Մեր հավաքականը Մոլդովա է մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանի գլխավորությամբ:
Իր ներկայությամբ մեր բասկետբոլիստներին ոգևորել է նաև Քիշինևում գտնվող Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:
Նշենք, որ մեր տղաների հաջորդ խաղը տեղի կունենա այսօր՝ հունիսի 29-ին, որտեղ կմրցի Անդորրայի հավաքականի հետ: