Հռոմի պապը դատապարտել է Ստամբուլում կատարված ահաբեկչությունը


Հռոմի պապը դատապարտել է Ստամբուլում կատարված ահաբեկչությունը

  • 29-06-2016 17:49:18   | Թուրքիա  |  Միջազգային

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել Է հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի օդանավակայանում կատարված ահաբեկչական գործողությունը:
 
«Երեկ երեկոյան Ստամբուլում կատարվել Է անմարդկային ահաբեկչական գրոհ, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ են սպանվել ու վիրավորվել: Աղոթենք զոհերի, նրանց ընտանիքների անդամների եւ թուրք ժողովրդի համար»,-ասել Է քահանայապետը՝ հունիսի 29-ին Առաքելական պալատի պատուհանից դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Նոյյան տապան  -   Միջազգային