ԱՆ.Արթիկում աշխատանքները շարունակվում են


ԱՆ.Արթիկում աշխատանքները շարունակվում են

  • 29-06-2016 18:48:32   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 Արթիկ քաղաքում հունիսի 24-ին տեղի ունեցած  ջրհեղեղի  արդյունքում վթարվել էր նաև 120մմ տրամագծով խմելու ջրի խողովակը, որը սնում է քաղաքի Անկախության և Բաղրամյան փողոցները` հարակից տարածքներով: ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շիրակի մասնաճյուղն անմիջապես կապ է հաստատել Արթիկի «Հայջրմուղկոյուղի»  ՓԲԸ-ի Հյուսիս-արևմտյան մասնաճյուղի Արթիկի  տեղամասի կոմերցիոն ծառայության պետ Կ.Չախոյանի հետ։ Առաջարկվել է  դադարեցնել տվյալ փողոցների ջրամատակարարումը, քննարկվել են վթարի վերացման հնարավորությունները։ Միաժամանակ  հանձնարարվել է առաջիկա  2-3  օրերին ապահովել Արթիկի խմելու ջրի անհրաժեշտ քլորացում:
 
  Նույն օրը, ժամը 18.30-19.30-ի սահմաններում ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի Շիրակի մասնաճյուղի աշխատակիցներն  Արթիկում, հորդառատ անձրևի պայմաններում, վերցրել են խմելու ջրի վեց նմուշ մնացորդային քլորի որոշման և մանրէաբանական հետազոտությունների նպատակով։ Շեղումներ չեն արձանագրվել: 
    Հունիսի 25-ին, ժամը 8.00-ին «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի Շիրակի մասնաճյուղի տնօրեն Վարդան Ուռուտյանն աշխատանքային խմբի հետ եղել է Արթիկում և Կ.Չախոյանի հետ միասին կատարել է ջրամատակարարման ցանցի ուսումնասիրություն`  շարունակելով խմելու ջրի նմուշառման գործընթացը: Նույն օրը, ժամը 10.00-ի դրությամբ քլորակայանից դուրս եկող առաջին կետում մնացորդային քլորի պարունակությունը եղել է նորմալ։ Կատարվել է 10 նմուշառում մնացորդային քլորի որոշման  և մանրէաբանական հետազոտությունների նպատակով։ Կրկին շեղումներ չեն արձանագրվել: 
   Տասական նմուշառումներ են կատարվել նաև հետագա օրերին` հունիսի 26-ին, 27-ին, 28-ին և 29-ին։ Կրկին շեղումներ չեն հայտնաբերվել։ Իրականացվել են նաև բակային համայցեր և զրույցներ բնակիչների հետ։ Նրանց հորդորվել է  գանգատների դեպքում դիմել Արթիկի ԲԿ:
  ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի Շիրակի մասնաճյուղի աշխատակիցներն այսօր ևս տեղում աշխատում են։ Նշված փողոցների յոթ  տուն ջրամատակարարող կազմակերպության կողմից չեն ապահովվել խմելու ջրով, քանի որ այդ տների հատակը 50-100սմ ծածկված է տիղմով և քարերով։ Բնակիչներն օգտվում են հարակից տների ջրից:
   
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն