Պակիստանում գնդակահարվել է թալիբների առաջնորդներից մեկը


Պակիստանում գնդակահարվել է թալիբների առաջնորդներից մեկը

  • 01-07-2016 16:11:50   | Պակիստան  |  Հասարակություն

Պակիստանում զինված անհայտ անձիք սպանել են «Թալիբան» ծայրահեղական շարժման առաջնորդներից մեկին` Քարի Սայիդ Մուրադը: Interfax.ru-ի փոխանցմամբ` աֆղանական  Khaama Press տեղեկատվական գործակալությունն` առանց աղբյուրի հղման, հաղորդել է, որ Մուրադը հանդիսանում է աֆղանական Նանգահար նահանգում թալիբների ռազմական խմբրի անդամ և սպանվել է Փեշավար քաղաքի Նասիր Բագ-ռոուդ թաղամասում: 
 
Հաղորդվում է, որ Մուրադը գնդակահարվել է իր նստավայրի մոտակայքում:  Պակիստանում գործող ոչ մի ծայրահեղական կազմակերպություն առայժմ չի ստանձնել սպանության պատասխանատվությունը:
«Թալիբան» շարժման ղեկավարությունից դեռևս չեն մեկնաբանել կատարվածը: 
2016 թվականի սկզբին պակիստանյան Քվետա քաղաքում անհայտ զինված անձանց կողմից գնդակահարվել էր թալիբների մեկ այլ առաջնորդ` Մուլավի Ալամը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play