Ժիրայր Սեֆիլյանը ավելացրեց խղճի կալանավորների ցուցակը


Ժիրայր Սեֆիլյանը ավելացրեց խղճի կալանավորների ցուցակը

  • 04-07-2016 11:52:17   | Ֆրանսիա  |  Վերլուծություն

 Նույն միջոցներն են, նույն դերակատարներն  ու նույն զոհերը.
 
 Երկուշաբթի Հունիս 20-ին, Հայաստանի գործող իշխանությունը, ձերբակալել ու կալանավորել է ընդդիմադիր քաղաքական շարժման, Հիմնադիր Խորհրդարանի առաջնորդներից մեկին` Ժիրայր Սեֆիլյանին, որ  նաեւ Ղարաբաղիառաջին պատերազմի վետերան է եւ  Շուշի քաղաքը ազատագրող հատուկ գումարտակի հրամանատար։
 
 Որո՞նք են պատճառաբանությունները. զենքի անօրինական վաճառք եւ գործածություն, պետական հեղաշրջում կազմակերպելու նպատակով: Ահավասիկ, նորից հայտնվել ենք Սովետական Միության «երանելի» այնժամանակների մեջ, երբ Պարույր Հայրիկյանն ու Հայաստանի Ազգային Անկախություն շարժումը անդադար մեղադրվում էր եւ հետապնդումների ենթարկվում դավադրություն գործելու հանցանքի մեջ, մինչդեռ ընդամէնըպաշտպանում էր հայ ազգային շահը:
 
 Այս միջոցները գործում էին նաեւ 1994-95 թվականներին, երբ մի խումբ դաշնակցականների, որոնց հետագային անվանեցին «երեսունների խումբ>>(այս խմբի մէջ էին լուսահոգի Վահան Յովհաննիսյանը եւ ԱրմենՌուստամյանը), կալանեցին ու ձերբակալեցին այն մեղադրանքով, թե նրանք զինված հեղաշրջում էին նախապատրաստում:
 
 Ազգային Անվտանգության (KGB)  նախարարը, որ իրականացրեց այդ ձերբակալությունները, այսօր արդէն երկրի նախագահն է:
 
 Նույն միջոցները, նույն դերակատարներն ու նույն զոհերն են նաեւ այսօր: Սակայն այսօր զոհերը ներկայացնում են Հայաստանի ազատ միտքն ու ազգային անվտանգությունը:
 
 Ժիրայր Սեֆիլյանը ավելացրեց անցանկալի քաղաքական գործիչների, խղճի կալանավորների ցուցակը:
 
 1998 թվականին, Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալուց հետո, դաշնակցական նախկին գործիչներին ազատ արձակեցին (թեեւ գործը չգոցվեց, որովհետեւ դատավարություն այդպէս էլ չկայացավ) եւ այսօր այլեւս նրանքիշխանական ճամբարի մեջ են:
 
 Նրանց խոսնակ Արմեն Ռուստամյանը շատ աւելի բարձրաձայն , քան ինքն իշխանությունն է անում (ՀՅԴ կոալիցիայի մեջ է մտել իշխանական ուժերի հետ, պատճառաբանելով թե ժողովրդական է ), պնդում է, թե Հայաստանի մեջ գոյություն չունեն քաղաքական բանտարկյալներ: Հետաքրքիր կլինի ուսումնասիրել նրանց վերաբերմունքը այս նոր ձերբակալության առիթով, որ ըստ էության պետք է որ հիշողություններ արթնացնի հենց իրենց անցյալից:
 
 Սեֆիլյանի ձերբակալությունը, ինչպիսի կարծիք էլ ունենանք նրա համոզումների ու այն շարժման նկատմամբ որի առաջնորդներից մեկն էլ ինքն է, անկասկած կապված է Ղարաբաղի վերջին դեպքերի հետ:
 
Նա հրապարակայնորեն բացայայտեց հայաստանյան իշխանությունների այն կեղծ ու սուտ հայտարարությունները, որ վերաբերում են  կորցրած տարածքներին եւ դիրքերին:
 
Հենց այս հանգամանքն էլ թերեւս ստիպեց նախագահ Սարգսյանին ճանաչել իրականությունն ու բոլոր նրանց որ համաձայն չեն այդ կորուստների հետ, առաջարկեց գնալ եւ ինքնուրույն վերադարձնել կորսված տարածքներն ու դիրքերը: Այն լրագրողները որ ապրիլյան պատերազմի օրերին մեկնել էին սահմանային գյուղեր լրագրողական հետաքննության նպատակով` իրավունք չստացան իրենց գործն անել:
 
 Բայց ինչո՞ւ էր հարկավոր լռեցնել Սեֆիլյանին, ինչո՞ւ էր հարկավոր խանգարել լրագրողների հետաքննական աշխատանքը:
 
 Հայ հասարակությունը բազմաթիվ հարցադրումներ է անում, որ արագորեն վերածվում են զանազան լուրերի: Եւ փոխանակ վստահեցնելու ու հանդարտեցնելու հասարակությանը, հայաստանյան իշխանությունները այլվարքագիծ են յուրացրել: Նրանք ստվեր են գցում վերջին ցավալի իրադարձությունների վրա:
 
 Սեֆիլյանը չի թաքցնում իր վերաբերմունքը գործող ռեժիմի եւ իշխանությունների նկատմամբ: Նա հրապարակայնորեն ու բացայայտորեն հայտարարում է, թէ անհապաղ պետք է վերացնել ռեժիմն ու գործող  նախագահը իսկույնհեռանա: Հեղաշրջումի մասին որեւէ հայտարարություն չի արվել: Ի դեպ, այդպիսի բան Հայաստանի մեջ գրեթե անհնարին է իրականացնել: Երկրի ներքին հետախուզությունը բավականին կազմակերպված է որեւէ հեղաշրջումկանխելու համար, եւ Սեֆիլյանն հրաշալի իմանալով համակարգի այս հնարավորությունը, եթե երբեւէ իսկապես նախատեսներ հեղաշրջում, ապա երբե՛ք թույլ չէր տա այդպիսի սխալ,  երբէք բարձրաձայն չէր հայտարարի:
 
 Կալանելու համար  հորինած պատճառներով, ձերբակալվածի հետ հարաբերած մարդկանց  ստիպելով վկայություններ տալ ձերբակալվածի դեմ` ահավասիկ թե ինչպես է գործում համակարգը: Եւ եթե նույնիսկ պարզվում է,  թեայս ամենը ճշմարիտ չէ, ապա այն կարող է հետագային մասնակիորեն սրբագրվել արդարադատության կողմից: Իսկ տվյալ պահին անհնազանդ գործիչին հարկավոր է չեզոքացնել:
 
 Ա՛յս  է  հիմնական նպատակը:
 
 Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունները, ապրիլյան պատերազմի օրերին, հրամանագրել են ազգային միասնության խնդիրը: Եւ այս ձերբակալությունը, մեկ անգամ եւս, բացահայտում է , թէ ինչպես են Հայաստանի եւՍտեփանակերտի գործող իշխանությունները ընկալում ազգային միասնության գաղափարը: Ավելին` թե ինչպես են ուժային կառույցները անհանգստանում հայ ժողովրդի անվտանգության համար` նախ եւ  առաջ այդ ժողովրդիազնիվ ու հավատարիմ զավակներին, Ղարաբաղի պատերազմի վետերաններին ձերբակալելով:
 
 Սփյուռքի կառույցները որոշել են մեկ անգամ ե՞ւս լուռ մնալ եւ հանդուրժել:
 
Մենք ակնդետ հետեւում ենք նաեւ նրա՛նց վերաբերմունքին :
 
 Սեֆիլյանի պահանջն այն է, որպեսզի մինչեւՂարաբաղի անկախության ու ադրբեջանական կողմից հարձակումները դադարեցնելու վերաբերյալ երաշխիքները չհաստատվեն, ստատուս-քվո հաստատվի:
 
 Միթե՞ սա հանցագործություն է: Սա  միայն եւ միայն տեսակետ է, կարծիք:
 
 Հայ Հեղափոխական Դաշնակցությունը ե՛ւս այս տեսակետն էր ժամանակին պաշտպանում: Իսկ ո՞րն է այսօր այդ կուսակցության տեսակետը:
 
 Վերջապես, ի՞նչ վերաբերմունք պետք է ունենա  Հայաստանի ժողովուրդը, որ վերջին ցավալի իրադարձությունների ընթացքին ականատես լինելով հայկական բանակի հնացած զինամթերքի եւ ադրբեջանական բանակիգերժամանակակից եւ գերզինված լինելու հանգամանքին, զայրույթի պոռթկում ապրեց.
 
 «Սովետական կառավարման ձեւից ազատուվելուց ի վեր, արդեն 25 տարի է, որ Հայաստանի մէջ  իրավունք չունենք ունենալ ազատ եւ տարբեր կարծիք»:
 
Ուրեմն, այլեւս  ամենեւին  կարիք  չկա դժգոհել ու տրտնջալ այս զարհուրելի քաղաքականությունից: 
 
Հայաթափության մի նոր ալիք է սկսել, որ ինքնին նաեւ ազգային անվտանգության խնդիր է ծնում, որ նաեւ վտանգ է  ստեղծում Հայաստանի գոյությանը:
 
Րաֆֆի Գալֆայան
Հայկական Վերածնունդ սփիւռքեան կազմակերպութեան բանբեր՝
 
Շանթ Ոսկերիչեան
Հեռախօս: + 33 7 81 25 45 98
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն