Վերին Լարսի անցակետը փակ կլինի մինչև հուլիսի 10-ը. ԱԻՆ


Վերին Լարսի անցակետը փակ կլինի մինչև հուլիսի 10-ը. ԱԻՆ

  • 04-07-2016 13:16:24   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 4-ի ժամը 04.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: Նախնական տվյալներով՝ անցակետը մինչև հուլիսի 10-ը դեռևս փակ կլինի:
 
Փակ անցակետում կուտակված մեքենաները հնարավորության դեպքում կարող են ճանապարհը շարունակել լաստանավերով` Փոթիի և Բաթումիի նավահանգիստներից:
 
Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առկա է ջրածածկման վտանգ:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն