Լարսի անցակետը փորձնական կբացվի 4x4 թեթև մարդատար մեքենաների համար


Լարսի անցակետը փորձնական կբացվի 4x4 թեթև մարդատար մեքենաների համար

  • 04-07-2016 16:21:50   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր ժամը 17։00-ից Լարսի սահմանային անցակետը փորձնական կբացվի 4x4 թեթև մարդատար մեքենաների համար
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնեցին, որ այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 17։00-ից Լարսի սահմանային անցակետը փորձնական կբացվի 4x4 թեթև մարդատար մեքենաների համար։
 
Այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան տեղեկություն կտրամադրվի նաև Լարսի ճանապարհով այլ տիպի մեքենաների (նաև ծանրաքարշ) երթևեկության հնարավորության մասին։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play