Վերին Լարսի ավտոճանապարհը, նախնական տվյալներով, փորձնական բաց կլինի հուլիսի 6-ին


Վերին Լարսի ավտոճանապարհը, նախնական տվյալներով, փորձնական բաց կլինի հուլիսի 6-ին

  • 05-07-2016 12:42:59   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 5-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
 
     Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը:
     Փակ անցակետում կուտակված մեքենաները հնարավորության դեպքում կարող են ճանապարհը շարունակել լաստանավերով` Փոթիի և Բաթումիի նավահանգիստներից:
     Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առկա է ջրածածկման վտանգ:
     Նախնական տվյալներով ավտոճանապարհը փորձնական բաց կլինի հուլիսի 6-ին՝ որոշ ժամանակով
     Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին, ժամը 17.00-ին Դարիալում նախատեսվում էր ժամանակավորապես բացել ավտոճանապարհ 4×4 թեթև մարդատար մեքենաների համար, հատուկ ռեժիմով՝ ՆԳՆ հսկողությամբ, սակայն հորդառատ անձրևների պատճառով, ելնելով մարդկանց անվտանգությունից, Լարսի ավտոճանապարհը չի բացվել:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն