Հորդառատ անձրևի պատճառով Լարսի սահմանային անցակետի փորձնական բացումը հետաձգվել է


Հորդառատ անձրևի պատճառով Լարսի սահմանային անցակետի փորձնական բացումը հետաձգվել է

  • 05-07-2016 13:32:22   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնեցին, որ գիշերը տեղացած հորդառատ անձրևի պատճառով, ելնելով անվտանգությունից, Լարսի սահմանային անցակետի փորձնական բացումը 4x4 թեթև մարդատար ավտոմեքենաների համար հետաձգվել է։
 
Նախնական տվյալներով ավտոճանապարհը փորձնական կբացվի հուլիսի 6-ին։
 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է՝ իրավիճակի փոփոխության դեպքում՝ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն