ԵԱՀԿ ԽՎ-ն կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին Մինսկի խմբի շրջանակներում հասնել համակողմանի լուծման
05-07-2016 14:44:41 | Վրաստան | Քաղաքական
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 25-րդ ամենամյա նստաշրջանն աշխատանքն ավարտել է հռչակագրի ընդունմամբ:
ԵԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հռչակագրում անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: ԵԱՀԿ ԽՎ-ն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարման առնչությամբ և ողջունել է ԵԱՀԿ տարածքում ձգձգվող հակամարտությունների քաղաքական լուծման ուղղությամբ բանակցությունների ձևաչափերի և մեխանիզմների հաստատման նպատակով ԵԱՀԿ նախագահության ակտիվ ներգրավվածությունը:
«Կոչ ենք անում խորհրդարանականներին խրախուսել կողմերի քաղաքական կամքը` ներդնելու լուրջ ջանքեր` հասնելու վստահության միջոցների կառուցման համաձայնության, նվազեցնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետագա ռազմական բախումների ռիսկը, Մինսկի խմբի շրջանակներում հասնելու բանակցված և համակողմանի լուծման»,-ասված է հռչակագրում:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 25-րդ ամենամյա նստաշրջանն անցկացվել է հուլիսի 1-5-ը Թբիլիսիում: