Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր ժամը 15.00-20.00 (լրացված)


Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր ժամը 15.00-20.00 (լրացված)

  • 06-07-2016 17:44:37   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 6-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ հուլիսի 6-ին, ժամը 15.00-20.00 և վաղը՝ հուլիսի 7-ին, ժամը 05.30-20.00 Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ գիշերային ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի: 
 
Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ պահպանելով ներքոնշյալ կանոնները.
 
միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է
 
երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների
 
ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
 
Երթևեկությունը նշված կարգով իրականացնել պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play