Գերմանիան հնարավոր է իր քաղաքացիներին տարհանի Հարավային Սուդանից. ԶԼՄ-ներ


Գերմանիան հնարավոր է իր քաղաքացիներին տարհանի Հարավային Սուդանից. ԶԼՄ-ներ

  • 12-07-2016 13:23:42   | Գերմանիա  |  Հասարակություն

Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունում ճգնաժամային շտաբ է ստեղծվել, որը պատրաստվում է Հարավային Սուդանից 100-ից մինչև 200 Գերմանիայի քաղաքացիների հնարավոր տարհանմանը, քանի որ Հարավային Սուդանում վերսկսվել են ընդդիմադիր ուժերի բախումները:
 
tass.ru-ի փոխանցմամբ` ճգնաժամային շտաբն արդեն իրականացրել է մի քանի հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են բոլոր մանրամասները, սակայն վերջնական որոշում առայժմ չի ընդունվել: 
Նշվում է, որ դիվանագետները երկիրը լքել են հուլիսի 10-ին:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն