Այս երկիրն այլևս կործանման մայրուղի է դուրս եկել.Հայկ Մարտիրոսյան


Այս երկիրն այլևս կործանման մայրուղի է դուրս եկել.Հայկ Մարտիրոսյան

  • 12-07-2016 18:26:33   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը
 
 
- Պարոն Մարտիրոսյան, Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Սերժ Սարգսյանը իր ելույթում նշել է, որ ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։ Փաստացի Սերժ Սարգսյանը նշո՞ւմ է այնպայմանը, որի դեպքում տարածքների հանձնում տեղի կոկոււնենա։
 
-Այո: Անշուշտ: Սա բավական անկեղծ խոստովանություն է:
 
 
-Հայաստանը պնդում էր, որ քանի դեռ վերահսկման մեխանիզմները չեն տեղադրվել, տեղին չէ բանակցություններ սկսել։ Մինչդեռ ՆԱՏՕգլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայըհայտարարել է, որ ստատուս քվոն չի կարող այսպես երկարշարունակվել, այն պետք է փոխվի, և դա պետք է արվիբանակցությունների միջոցով, և որ հիմա շատ գաղափարներ կանբանակցային սեղանին։
 
 
- Այո: Նախ՝ եթե նկատել եք՝ կարևոր չէ, թե ինչ է հայտարարում Հայաստանը: Հայաստանն այսօր մի բան է հայտարարում, վաղը՝ մեկ այլ բան, իսկ երրորդ օրը անում է բոլորովին այլ բան: Երբ չկան հայտարարությունների համար պատասխանատվությունների մեխանիզմներ՝ կարելի է ամեն օր այդ օրվան համահունչ մի բան հայտարարել: Վաղը միևնույն է նոր առավոտ է բացվելու, նոր իրավիճակ է լինելու, և կարելի է բոլորովին հակառակ հայտարարություններ անել: Հիմա՝ ստատուս քվոյի մասին: Նախկին ստատուս քվոն խիստ ձեռնտու էր Հայաստանին: Ադրբեջանը գնաց ռազմական լրջագույն էսկալացիայի՝ ստատուս քվոն ոչնչացնելու համար: Եվ՝ ոչնչացրեց, որովհետև Հայաստանը ենթարկվեց այդ շանտաժին, ընդունեց իրեն թելադրված խաղի կանոնը և այնքան է հեռու սեփական շահը պաշտպանելուց, որ չի էլ մտածում հայտարարել, որ ինքը դեմ է նոր ստատուս քվոյի հաստատմանը և ամեն գնով վերականգնելու է նախկին վիճակը, որ անգամ բարելավելու է իր դիրքերը: Այս երկիրն այլևս կործանման մայրուղի է դուրս եկել և եթե այսպես գնա՝ թերևս ականատես և կրողը լինենք մի եզակի գործընթացի, երբ մի ամբողջ երկիր՝ շուրջ երեք հազար տարի անց՝ կանցնի պատմության գիրկը, իսկ նրա վերջին ծվենները պանդուխտ կդառնան:
 
 
- Պուտին-Օբամա հեռախոսազրույցում նույնպես քննարկվեց ԼՂհիմնախնդիրը։ ԱՄՆ–ն բացահայտ ակտիվացրել է իր միջնորդական գործունեությունը։ Ի՞նչ նպատակ է հետապնդում: Արդյոք դրանով Միացյալ Նահանգները չի փորձում ձախողել ռուսական պլանի իրականացումը, որի շուրջ վերջերս շատ է խոսվում։
 
-Չգիտեմ. դժվար է ասելը: Միակ բանը, որն այս խաղում կարող է լրջորեն մտահոգել Միացյալ Նահանգներին՝ դա ռուս խաղաղապահների տեղակայումն է՝ առաջիկա պատերազմում ոմանց կողմից ծրագրավորվող հայկական կորուստներից հետո առաջանալիք նոր շփման գծում: Դա մի սցենար է, որ Նահանգները չեն կարող անտեսել: Եվ եթե կա ակտիվացում՝ ապա դա հենց այս պահին է վերաբերում: Բայց եթե անկեղծ՝ գոնե առայժմ՝ մեծ ակտիվացում ես դեռ չեմ տեսնում:
 
- Առաջիկայում Փարիզում Սարգսյան-Ալիև հանդիպումից ի՞նչ կարելիէ ակնկալել։ Սա հերթական հանդիպո՞ւմն է, թե այնուամենայնիվ որևէ տեղաշարժ կարձանագրվի բանակցությունների վերադառնալու համար։
 
-Հերթական հանդիպումն ու հաջորդ քայլն է մի գործընթացի, որ ողբերգականորեն սկսվել է դեռ Վիեննայում: Բազմիցս ասել եմ և ասում եմ և հիմա՝ առավել քան կտրուկ: Բանակցությունները, գոնե դրանց ներկայիս ձևաչափը, որն արդեն երկու տասնամյակի պատմություն ունի՝ ոչ միայն անտեղի են, այլև՝ ուղղակի կործանարար են Հայաստանի համար: Դժվար է պատկերացնել իր ազգային շահը գիտակցող մեկ այլ պետություն աշխարհում, որ նման բովանդակությամբ բանակցություններ վարի: Սա ըստ էության բանակցային պրոցես է՝ Հայաստանի լիակատար և անմնացորդ ռազմական, տնտեսական և էթնիկ լիակատար ոչնչացման սցենարների շուրջ: Եվ չկա այս ձևաչափում մի սցենար, որ գեթ մեկ դրական հատիկ պարունակի հայկական կողմի համար: Այդ իսկ պատճառով խիստ վիրավորական եմ համարում գոնե ինձ համար մեկնաբանել այն, ինչ գեղեցիկ լեզվով հորջորջվում է «բանակցային պրոցես», բայց որն իրականում, երբեմնի մեծ և ազգային հզոր պետության այս վերջին ծվենը հանձնելու, նվիրաբերելու և վերջնական կործանման լավագույն ուղին է հանդիսանում: Իսկ նրանցից, ովքեր սիրտ չունեն խիստ վատատեսական, սակայն իրականում խիստ իրատեսական անբարեհունչ կանխատեսումներ լսելու՝ ներողություն եմ խնդրում: Ներողություն եմ խնդրում, որ մենք բոլորս թույլ ենք տվել մի մթնոլորտ, որում ինքնախաբեությունն ու ճակատագրականությունը գերիշխող են դարձել և այս ժողովրդին ինքնաոչնչացման մղող՝ իրատեսական կանխատեսումներ լսելուն անընդունակ՝ իրենց պես մարդկանց մի ստվար շերտ ստեղծել:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ