Երբ ապահովագրությունը բարեգործություն է. ՌԵՍՈ-ՋԱՀ համագործակցություն


Երբ ապահովագրությունը բարեգործություն է. ՌԵՍՈ-ՋԱՀ համագործակցություն

  • 13-07-2016 15:16:21   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը և «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը, կարևորելով Ջավախքում հայապահպանության խնդիրը, «Ապահով ՋԱՀ» բարեգործական ծրագրի շրջանակներում հանդես են գալիս համատեղ ծրագրով, որը թույլ է տալիս սպառողներին օգտվել միջազգային ստանդարտներին համապատասխան ապահովագրական ծառայությունից և միաժամանակ դառնալ բարերար՝ նպաստելով Ջավախքում հայապահպանությանն ու բազմաթիվ  սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:
 
Այսուհետ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի միջոցով ՌԵՍՈ-ում կնքված ապահովագրական պայմանագրով սահմանված վճարի մի մասը «Ապահով ՋԱՀ» ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր ամսվա վերջում ընկերությունը կհատկացնի Ջավախքում  զարգացման ծրագրերի իրականացմանը:
 
Ծրագիրը ֆիզիկական և իրավաբանական անձանց հնարավորություն է տալիս ոչ միայն դառնալ բարերար, այլ նաև օգտվել «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության կողմից երաշխավորվող մի շարք առավելություններից՝ բարձրակարգ սպասարկում, շուկայական լավագույն գին և ապահովագրական լավագույն պայմաններ:
 
Ծրագրին մասնակցելու համար կարող եք դիմել «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի գլխավոր նախասրահում գտնվող «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության գրասենյակ (հեռ.՝374 77/55 14 11 17) կամ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամ (Էլիտ Պլազա, 11 հարկ, հեռ.՝ 374 (10) 52 20 26):
 
Հիշեցում. «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության առաջին մասնակցությունը չէ ՋԱՀ-ի բարեգործական ծրագրերում. միայն վերջերս՝ հունիսին, ՌԵՍՈ-ն Կարծախում Ջիվանու տուն-թանգարանի հիմնման ծրագրին է փոխանցել 2.500.000 դրամ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն