Երիտասարդի նշանադրության արարողությունն էր մի քանի օրից. նրան բաց թողեցինք. Վարուժան Ավետիսյան.


Երիտասարդի նշանադրության արարողությունն էր մի քանի օրից. նրան բաց թողեցինք. Վարուժան Ավետիսյան.

  • 18-07-2016 17:24:15   | Հայաստան  |  Հայտարարություններ

ArmLur.am-ը ԱԱԾ-ի տարածած վերջին հայտարարության և մի քանի այլ հարցերի շուրջ զրուցեց ՊՊԾ գնդի տարածքի վա հարձակում իրակացրած խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանի հետ:
 
-Պարո’ն Ավետիսյան, ԱԱԾ-ի կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, թե ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը կրելու են զինված խմբի անդամները: Ինչպես կմեկնաբանաեք այս հայտարարությունը:
 
  -ԱԱԾ-ն նույն ռեժիմի գործիքն է: ԱԱԾ-ն սովետական կարգերի մնացորդ է, հեղափոխությունից հետո պետք է ամբողջությամբ կազմաքանդվի, կադրերի մի քանի մասերից զրկվի, մնացած կադրերը ատեստացիա պետք է անցնեն, ինչպես մասնագիտական, այնպես էլ հայրենիքի նվիրվածության առումներով: Այնտեղ շատ հայրենասեր մարդիկ կան, եւ այդ հայրենասեր տղաների վրա հենվելով էլ պետք է այդ համարակգը քանդվի եւ դառնա հայկական հատուկ ծառայություն: Հիմա մենք հայկական հատուկ ծառայություն չունենք, դա գաղութատիրական ռեժիմի շահերը պաշտպանող ծառայություն է:
 
-Այսօր եւս մեկ ոստիկանի եք բաց թողել, ինչն է եղել պատճառը:
 
-Երիտասարդի նշանադրության արարողությունն էր մի քանի օրից նախատեսված, եւ իր կյանքի համար դա կարեւոր իրադարձություն էր: Մենք մարդասիրական մղումներից ելնելով` իրեն թույլ տվեցինք, որ գնա իր ընտանիքին, իր  ճակատագրին:
 
-Պարո’ն Ավետիսյան, Կրեմլը երևանյան իրադարձությունները որակել է որպես քրեական տարբեր դրսեւորումների քայլեր…
 
-Շատ պարզ է, ռեժիմի տեսակետից հեղափոխությունը հանցագործություն է: Հեղափոխությունը հաղթելուց հետո «չաուշեշկոներով» մաքսագործվում է… 
 
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ