Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղարի նախապապն արդարամիտ թուրքերի ԹՎՈՒՄ


Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղարի նախապապն արդարամիտ թուրքերի ԹՎՈՒՄ

  • 19-07-2016 12:07:05   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
 
Ամերիկայի հայկական համագումար
 
 
Մամլո հաղորդագրություն
 
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղարի նախապապն արդարամիտ թուրքերի ԹՎՈՒՄ
Նրա նախպապը՝ Ալի Քեմալը, դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը
 
Վաշինգտոն - Մեծ Բրիտանիայի նորանշանակ արտաքին գործերի քարտուղար Բորիս Ջոնսոնը հայտնի է որպես Լոնդոնի քաղաքապետ, վառ անհատականություն և հունիսի հանրաքվեի Brexit քարոզարշավի առաջնորդ: Ավելի քիչ տեղեկություններ են հայտնի նրա անձնական կենսագրությունից, որում արտացոլվում է բրիտանացու բազմաշերտ էթնիկ ժառանգության խառնուրդ, այդ թվում` թուրք նախահոր՝ Ալի Քեմալի: Վերջինս իրապես աչքի է ընկել իբրև ամենահամարձակ ձայներից մեկը, ով ընդդիմացավ 1915-1923թթ. Հայոց ցեղասպանությունն իրագործած ղեկավարներին և 1922թ. դաժանաբար սպանվեց ռասիստական ​​ուժերի կողմից, հաղորդում էր Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):
 
Որպես լրագրող իր կյանքի համար անհանգստանալով՝ 1909թ. Ալի Քեմալը փախավ Անգլիա՝ տարագրության մեջ լինելով կնոջ՝ Ուինիֆրեդի և դստեր հետ: Սակայն որդու ծննդից կարճ ժամանակ անց նրա կինը մահացավ հետծննդային տենդից Դորսեթի կոմսության Բորնմութ քաղաքում: Մի քանի տարի անց 1912թ. նա վերադարձել էր Օսմանյան կայսրություն և կրկին ամուսնացել մի օսմանցի փաշայի դստեր՝ Սաբիհա Հանիմի հետ: Ալի Քեմալի առաջին կնոջից ունեցած երեխաները, ովքեր դեռ ապրում էին Անգլիայում, ընդունել էին իրենց մայրական տատի օրիորդական ազգանունը՝ Ջոնսոն: Ալի Քեմալի որդին, Բորիս Ջոնսոնի պապը, ով ի սկզբանե Օսման անունն էր կրում, հետագայում սկսեց օգտագործել իր երկրորդ անունը՝ Վիլֆրիդ: 
 
Ջոնսոնի նախապապ Ալի Քեմալն Օսմանյան պետության բնաջնջողական քաղաքականության առավել նշանավոր թուրք քննադատն էր: Ալի Քեմալը լրագրող և հասարակական բանախոս էր, ով նույնիսկ մի կարճ ժամանահատված 1919թ. հետպատերազմյան Օսմանյան կառավարության նախարարի պաշտոնում էր եղել: 
 
 
Ալի Քեմալ  և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Բորիս Ջոնսոն 
 
Դոկտոր Վահագն Դադրյանը, ում բազմաթիվ հրապարակումներ բացահայտել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանական և օսմանյան ապացույցների լայնածավալությունը, ներկայացրել էր երիտթուրքական ժամանակաշրջանի քաղաքականության մեջ Ալի Քեմալի դերակատարության ազդեցիկ նկարագրությունը: Ալի Քեմալն ազատական գաղափարների կողմնակից էր, որոնք ճնշվում էին թե Երիտթուրքական ծայրահեղականների, թե Մուսթաֆա Քեմալի գլխավորած Թուրք ազգայնականների կողմից: 
 
Ալի Քեմալն, առավել պոռթկուն քան որևէ այլ թուրք, դատապարտել է հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը և սուր քննադատության ենթարկել իթթիհադական ցեղապետերին՝ որպես  այդ հանցագործության հեղինակների,  անողորմաբար պահանջելով նրանց հետապնդումը և պատիժը: Այս վերաբերմունքին համապատասխան՝ նա պայքար էր մղում նաև Քեմալական շարժման դեմ, որն այն ժամանակ սատարում էին տապալված Իթթիհադի գաղտնի պարտիզանները: Նրան առևանգեցին Ստամբուլում Թոքաթլյան հյուրանոցի վարսավիրանոցից և մոտորանավակով տարան քաղաքի Ասիական մասը, ուղևորվելով դեպի Անկարա՝ դավաճանության համար մեղադրանքով դատի: Սակայն Իսմիթի մոտ խումբը կանգնեցվեց Մուսթաֆա Քեմալի հետ միավորված այդ ժամանակվա Առաջին զորքի հրամատարի՝ գեներալ Նուրեդինի կողմից: Ալի Քեմալը գեներալի հրահրմամբ  Lինչի դատաստանի ենթարկվեց  ամբոխի կողմից: Նրա գլուխը ջախջախված էր մահակներով, և նրան քարկոծելով սպանեցին: Նուրեդին անձամբ այսպես է նկարագրել տեղի ունեցածը Ռիզա Նուրին (ով Իսմեթի [Ինոնյու] հետ Լոզան էր ուղևորվում՝ խաղաղության բանակցություններ վարելու Դաշնակից պետությունների հետ). §Նրա արնաշաղախ մարմինն այնուհետ կախաղան բարձրացվեց և տապանագիր կախվեց նրա կրծքավանդակին, որի վրա գրված էր «Արթին Քեմալ»: Զոհին հանպատրաստից հայի անուն շնորհելով՝ զտարյուն թուրքին մեծագույն արհամարհանքի ենթարկեցին՝ որպես անարգված ազգի անդամ: 
 
Պատմականորեն անարգվելով Թուրքիայում իբրև դավաճան՝ փորձեր են արվել վերանայելու Ալի Քեմալի ժառանգությունը՝ Բորիս Ջոնսոնի ճանաչվածության բարձրացման հետ մեկտեղ: Նա վերագնահատվեց իբրև այլախոհ և փոքրամասնությունների իրավունքների պաշտպան: 2004թ. Թուրք լրագրողների ասոցիացիան Ալի Քեմալի անունը նշել էր Թուրքիայի Հանրապետությունում նահատակված լրագրողների շարքում: Այդ ցուցակը շուտով համալրեց Հրանտ Դինքը, ով սպանվեց 2007թ. Հայոց ցեղասպանության հետ հաշտվելու թուրքերի ուղղված կոչերի համար, և ում սպանության հետաքննությունները դեռևս  ավարտված չեն պաշտոնական հստակ հանցակցության պատճառով: 2011թ. Թուրք լրագրողների ասոցիացիան 1915թ. սպանված 10 հայ լրագրողների անուններ ավելացրեց, որոնց թվում էր նաև հայտնի գրող և իրավաբան Գրիգոր Զոհրապը, ով սպանության պահին Օսմանյան խորհրդարանի պատգամավոր էր:
 
Հայերը և հեղինակավոր պատմաբանները Քեմալ Ալիի հիշում են որպես բացառիկ անձնավորության, ով իրապես արդարամիտ ու քաջարի թուրք անվանի մարդկանցից մեկն էր Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում և դրանից հետո: Կապը Մեծ Բրիտանիայի նոր արտաքին գործերի քարտուղար Բորիս Ջոնսոնի հետ ուշագրավ է:
 
NR #: 2016-043
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն