«Ընդդիմության միասնական շտաբ»-ը ահազանգում է. Ցուցարարներին գտնում և ահաբեկում են


«Ընդդիմության միասնական շտաբ»-ը ահազանգում է. Ցուցարարներին գտնում և ահաբեկում են

  • 20-07-2016 17:25:49   | Հայաստան  |  Հայտարարություններ

 
 Այս պահին մենք հեռախոսազանգ ստացանք, որ ՀՀԿ-ն և թաղային խուժանը զբաղված են ցույցերի տեսագրություները ուսումնասիրելով, ցուցարաներին գտնելով, նրանց տներ այցելելով, զանգելով, ահաբեկելով:
Հորդորում ենք ոստիկանությանը հայտնաբերել և գտնել ժողովրդին ահաբեկող անձանց և միջոցներ ձեռնարկել, քանի որ դա հղի է վտանգով, որ քաղաքի տարբեր մասերում հնարավոր դառնան բռնությունները քաղաքացիների նկատմամբ և միջև: Հայաստանի հանրապետական կուսակցությունը չի դադարում իր դավադրական գործունեությունը ժողովրդի նկատմամբ: Ոստիկանությունը պարտավոր է կանխել նման ապօրինի գործունեությունը։
 
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ «Ընդդիմության միասնական շտաբ»
Նոյյան տապան  -   Հայտարարություններ