Վովա Գասպարյան, բռնի Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռքից և միասին աղոթելով եկեք Խորենացի. Սարգիս Հացպանյան .(Տեսանյութ)


Վովա Գասպարյան, բռնի Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռքից և միասին աղոթելով եկեք Խորենացի. Սարգիս Հացպանյան .(Տեսանյութ)

  • 21-07-2016 14:19:30   | Հայաստան  |  Հասարակություն



Հայաստանում վերջին օրերին ստեղծված ճգնաժամային իրավիճակում, երբ որ հայորդիներների կյանքն է դարձել խնդրո առարկա, միակ հանգուցալուծումն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռքում է: Այս մասին հուլիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:
 
Ըստ նրա` Ամենայն Հայոց Կաթողիկոսի պարտականությունն է հոգևոր ծառայություն մատուցել իր հոտին, որի մաս են կազմում թե իշխանությունները, թե զինված ապստամբները: 
Վերլուծաբանի համոզմամբ, եթե  նույն իրավիճակը տիրեր Իտալիայում, ապա Հռոմի պապն ապստամբության առաջին իսկ օրվանից պարբերաբար կհանդիպեր թե ապստամբների, թե իշխանությունների հետ` բանակցություններ վարելու նպատակով: 
«Եկեղեցին իր առաջին դեմքի մակարդակով պետք է անմիջապես արձագանքեր ու գնար Սերժ Սարգսյանի մոտ` թույլ չտալով, որ հայի գլխից մի մազ պակասի: Ի՞նչ է նշանակում,  քահանաներին ուղարկել Խորենացի փողոց ու հանձնարարել իրեն տեղյակ պահել բոլոր զարգացումներին»,- ասաց Ս. Հացպանյանը` հավելելով, որ  Ամենայն Հայոց կաթողիկոսից ակնկալում է այս հարցի շուտափույթ հանգուցալուծում: 
Վերջինիս համոզմամբ, եթե իշխանությունները շարունակեն այսպես իրենց խուլ ու համրի պես պահել, ապա հետևանքները կարող են շատ ծանր լինել ու հանգեցնել անկանխատեսելի  զարգացումների: 
«Աստված չանի «Սասնա Ծռեր»-ի տղաներից որևէ մեկին մահացու վնաս հասցվի, այս իշխանությունները դրա տակից չեն կարողանա դուրս գալ, քանի որ ժողովրդի պոռթկումն ու ցասումը շատ ուժեղ կլինի»,- ընդգծեց փորձագետը` կոչ անելով 25 տարի իշխանությունները բռնությամբ զավթած պաշտոնյաներին վերջապես զենքը վայր դնել ու հանձնվել ժողովրդին: 
Ս. Հացպանյանը` ուղիղ կոչով դիմեց նաև ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` նշելով. «Վովա Գասպարյան, գնա Էջմիածին, բռնի Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռքից և իրար հետ աղոթելով եկեք Խորենացի և փորձեք իրավիճակին տալ հագուցալուծում, չէ որ քո այդ «առյուծասիրտ» հոխորտանքներին ժողովուրդը ծանոթ է, իսկ ներսում պատանդ են քո աշխակիցները: Կուզենայի քո մեջ հայ մարդուն տեսնել, ոչ թե ոստիկանին, ով կկարողանա «Սասնա Ծռեր»-ի արժանապատիվ տղաներին տալ երկխոսության երաշխիքներ. Ինքդ փոխանակիր քեզ քո աշխատակիցներով»:
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն