ՔԱՎ: Բերման ենթարկվածների մեծ մասի հարազատները տեղեկություն չունեն նրանց գտնվելու վայրի և կարգավիճակի մասին


ՔԱՎ: Բերման ենթարկվածների մեծ մասի հարազատները տեղեկություն չունեն նրանց գտնվելու վայրի և կարգավիճակի մասին

  • 21-07-2016 15:34:13   | Հայաստան  |  Իրավունք

Հուլիսի 21-ի լուսադեմին Երևան քաղաքի Խորենացի փողոցից ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել ընդհանուր առմամբ 136 քաղաքացի: Այդ մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:
 
Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ բերման ենթարկվածների մի մասը ազատ է արձակվել, մյուս մասը բերման ենթարկվածի կարգավիճակով շարունակում է գտնվել ոստիկանության բաժիններում:
 
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել բերման ենթարկված Տարոն Հարությունյանի հայրը՝ որդու գտնվելու վայրի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով: Կազմակերպությունը կարողացավ ստանալ տեղեկություն դրա վերաբերյալ և փոխանցեց այն Տ. Հարությունյանի հարազատներին:
 
Սակայն բերման ենթարկվածների մեծ մասի հարազատները տեղեկություն չունեն նրանց գտնվելու վայրի և կարգավիճակի մասին:
 
Պահանջում ենք, որ Ոստիկանությունը առնվազն ապահովի բերման ենթարկվածների գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը նրանց հարազատներին:
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք