Զինված հարձակումից հետո ստեղծված իրավիճակի լուծումը կախված է տարածքներ հանձնելու որոշումից. Արման Մելիքյան (Տեսանյութ)


Զինված հարձակումից հետո ստեղծված իրավիճակի լուծումը կախված է տարածքներ հանձնելու որոշումից. Արման Մելիքյան (Տեսանյութ)

  • 21-07-2016 17:59:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Սա, իհարկե, ծայրահեղ հանգամանքներով դրդված քայլ է եղել:  
 
Չեմ կասկածում, որ թերևս խթան հանդիսացան ապրիլյան իրադարձությունները: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը: «Հայտնի է, որ թե’  Ժիրայր Սէֆիլյանը, թե’ իր կողմնակիցները կտրականապես դեմ են տարածքներ հանձնելու շուրջ վարվող խոսակցություններին: Եվ ես այս առումով իրենց հետ համաձայն եմ: Այս քայլին մարդկանց մղեց այն իրողությունը, որ Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու հնարավորություն չի եղել և, ըստ էության, հանրության մեծամասնությունը միանգամայն զրկված է եղել քաղաքական իրադարձություններին մասնակցելու հնարավորությունից», – ընդգծեց նա:
 
Հիշեցում. ապրիլի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորումը  գրավել է ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Նրանք պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը: Այժմ նրանց և իշխանությունների միջև բանակցություններ են տարվում: Մանրամասները`  
 
ArmLur.am-ի տեսանյութում: 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը