Էլեկտրաէներ​գիայի դիմաց ձևա​վորված և դեռևս չվճարված պարտքերը կնվա​զեցվեն հարկ​ման բազայից


Էլեկտրաէներ​գիայի դիմաց ձևա​վորված և դեռևս չվճարված պարտքերը կնվա​զեցվեն հարկ​ման բազայից

  • 21-07-2016 18:03:05   | Հայաստան  |  Կազմակերպություններ

2016 թվականի հուլիսի 21-ին ՀՀ կառավարության նիստում ընդունված Հայաստանի Հան​​​րապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N2052-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ` բնակչությանը էլեկտրաէներգիա մատակարարող կազմակերպությանը հնարավորություն է տրվել նախորդ տարի​ներին ֆիզիկական անձ բաժանորդներին մատակարարված էլեկտրաէներ​գիայի դիմաց ձևա​վորված և դեռևս չվճարված պարտքերը համարել անհուսալի պարտքեր և նվա​զեցնել հարկ​ման բազայից:
 
Այսինքն, որոշմամբ ՀՀ կառավարությունը չվճարված հարկերի չափով իր վրա է վերցնում նախորդ տարիներին ֆիզիկական անձ բաժանորդներին մատակարարված էլեկտրա​​էներ​գիայի դիմաց ձևավորված պարտքերից ընկերության մոտ առաջացող կորուստները:
Ընդունված որոշումը, մասնավորապես, տարածվում է այն ֆիզիկական անձ բաժանորդ​​ների վրա, որոնք ստացված էլեկտրա​էներ​գիայի դիմաց ժամկետանց պարտք ունենալուց հետո մեկ տարվա ընթացքում վճարում չեն կատարել և նոր էլեկտրա​էներ​գիա չեն սպառել, կամ անվճարունակ են ճանաչվել կամ մահացել են:
Միաժամանակ, որոշման ընդունումը նշանակում է, որ բնակչությանը էլեկտրաէներգիա մատա​կարարող կազմակերպությունը նախորդ տարի​ներին ֆիզիկական անձ բաժանորդներին մատակարարված էլեկտ​րա​​էներ​գիայի դիմաց ձևա​վորված և դեռևս չվճարված պարտ​քերը հարկման բազայից նվա​​​զեցնելու համար այլևս ստիպված չի լինի ֆիզիկական անձան​ցից պարտքերը բռնա​գան​ձելու համար հայցադիմումներ ներկայացնել դատարան:
 
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ