«Եթե իշխանությունները գնան խաղաղ ճանապարհով, մենք էլ կզիջենք». Պավել Մանուկյան


«Եթե իշխանությունները գնան խաղաղ ճանապարհով, մենք էլ կզիջենք». Պավել Մանուկյան

  • 21-07-2016 18:33:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ինչպես արդեն հայտնել էր ArmLur.am-կ  բանակցում են «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներն ու Վիտալի Բալասնյանը:
 
ArmLur.am-ը փորձեց Պավել Մանուկյանից ճշտել, թե ինչի շուրջ են նրանք բանակցել: «Բալասանյանը քիչ առաջ այստեղից դուրս եկավ, կարող եք իրեն տեսնել ու հարցերն իրեն ուղղել, նա փորձում է հարցը խաղաղ ճանապարհով լուծելու ելք գտնել», -ասաց Պավել Մանուկյանը:
 
Իսկ այն հարցին, թե ճիշտ է, որ Վիտալի Բալասանյանի հետ զրույցում նա նշել է, որ  ցանկանում են խուսափել արյունահեղությունից, Մանուկյանը պատասխանեց. «Եթե իշխանությունները գնան խաղաղ ճանապարհով, քայլ անեն այլ իշխանության ձևավորման, բնականաբար մենք էլ կզիջենք, ով կուզենա արյուն թափել», նշեց նա: 
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/558932/ 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play