Եղանակի էական փոփոխություն չի սպասվում


Եղանակի էական փոփոխություն չի սպասվում

  • 21-07-2016 18:44:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ուշադրություն 
Հուլիսի 21-22-ը Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: 
Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:
 
Հանրապետության տարածքում`
 
Հուլիսի 22-ին‵ հյուսիսային շրջաններում, 23-24-ը, 26-ին շրջանների մեծ մասում, 25-ին‵ հարավ-արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:
 
Քամին՝ հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը 23-25-ին կնվազի 5-7 աստիճանով:
 
 
 
Երևանում՝
 
Հուլիսի 22-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 23-24-ը, 26-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վրկ արագությամբ:
 
 
 
Երևանի հուլիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան 40.10C (1989թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 14.40C (1983թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 27.20C:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն