Հայաստանում է Վլադիմիր Դրոժժովի գլխավորած պատվիրակությունը


Հայաստանում է Վլադիմիր Դրոժժովի գլխավորած պատվիրակությունը

  • 21-07-2016 20:00:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 20-ից 22-ը Հայաստանում է գտնվում ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Դրոժժովի գլխավորած պատվիրակությունը: 
 
Հուլիսի 21-ին ռուսական պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, ինչպես նաև ռազմատեխնիկական հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացմանն առնչվող հարցեր:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն