Հակառակորդը հրադադարը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից. ԼՂՀ ՊՆ


Հակառակորդը հրադադարը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից. ԼՂՀ ՊՆ

  • 22-07-2016 12:31:39   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 19 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 320 կրակոց:

 ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play