Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզում


Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզում

  • 22-07-2016 12:38:22   | Հայաստան  |  Իրավունք

Հունիսի 21-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ` տեղում ծանոթանալու Ծառայության մարզային բաժնի և բաժանմունքների գործունեությանը,  առկա խնդիրներին, ինչպես նաև հստակեցնելու աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված գործնական քայլերը։
 
     Մասիսի, Վեդու բաժանմունքներում Ծառայության ղեկավարին ներկայացվել են իրականացվող աշխատանքներն ու դրանց արդյունքները, աշխատանքային պայմանները։
   Ծառայության մարզային բաժնում՝ Արտաշատում, անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում Արմեն Հարությունյանն անդրադարձել է Ծառայության գործառույթների անխափան իրականացման կարևորությանն ու այն հիմնարար սկզբունքներին, որոնցով բացառապես պետք է առաջնորդվի յուրաքանչյուր հարկադիր կատարող։ «Եղե՛ք ազնիվ ինքներդ ձեր և ստանձնած պարտավորությունների առաջ։  Եղե՛ք նախաձեռնող և հետևողական ձեր ամենօրյա աշխատանքում»,-ընդգծել է Ծառայության ղեկավարը։
    Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Արմեն Հարությունյանը տվել է համապատասխան հանձնարարականներ:
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play