ՀՔԱՎ: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը կտրամադրի ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պահանջած տեղեկատվության մի մասը


ՀՔԱՎ: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը կտրամադրի ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պահանջած տեղեկատվության մի մասը

  • 22-07-2016 12:49:58   | Հայաստան  |  Իրավունք

2016 թ. հուլիսի 21-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Կ. Բաղդասարյանի, հրապարակվեց  ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝  ընդդեմ ՀՀ Հատուկ քննչական ծառայության գործով դատարանի վճիռը, որով մասնակիորեն բավարարվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցը:
 
Դատարանը պարտավորեցրեց ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը տրամադրել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեղեկատվության հարցման 1-6-րդ կետերով պահանջված տեղեկատվությունը, այն է՝ տեղեկատվություն ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի, 309-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերի և 341-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերի քանակի, դրանցով առաջադրված մեղադրանքների մասին: Մասնավորապես, թե դրանցից քանիսով է ավարտվել նախաքննությունը, քանիսով է կազմվել մեղադրական եզրակացություն և քանիսով է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու որոշում:

Ամբողջական հոդվածը այստեղ՝ http://hcav.am/events/21-07-2016-025631/ 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play