Արտաքին ուժային միջամտություն համարում ենք անթույլատրելի.«Հայազն» վարչություն


Արտաքին ուժային միջամտություն համարում ենք անթույլատրելի.«Հայազն» վարչություն

  • 22-07-2016 17:01:17   | Հայաստան  |  Քաղաքական

Մամուլում լուրեր են շրջանառվում, թե «Սասնա Ծռեր» ապստամբական խմբի գործողությունը ճնշելու համար Հայաստան է բերվել ռուսական Ալֆա ստորաբաժանումը:
 
Այդ լուրերի հավաստիությունը հաստատող կամ հերքող փաստեր մենք չունենք, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում կատարվող շատ երևույթներ ներկայացվում են որպես ՌԴ մասնակցության ու միջամտության արդյունք, որոշեցինք արտահայտել մեր դիրքորոշումը:
 
Մենք համոզված ենք, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների և հասարակական ընդվզման մասին ՌԴ իշխանությունները ունեն հստակ և օբյեկտիվ ինֆորմացիա: Նաև համոզված ենք, որ անկախ իշխանական տարբեր ամբիոններից հնչող հայտարարություններից, ՌԴ-ում նույնպես գիտակցում և հասկանում են, որ այստեղ տեղի ունեցող երևույթները պետք է նույնացվեն ոչ թե տեռորիզմի, այլ հասարակական ընդվզման, ըմբոստության ու ապստամբության հետ, ինչը բացառապես Հայաստանի ժողովրդի և հայկական պետության ներքին գործն է;
 
Դրանից ելնելով, ամեն տեսակի արտաքին ուժային միջամտություն մենք համարում ենք անթույլատրելի:
 
Անթույլատրելի ենք համարում նաև նմանատիպ լուրերի տարածումը, որը հասարակությանը հոգեբանական տեռորի ենթարկելու մեթոդներից է և հավասարազոր է ագրեսիվ միջամտության:
 
Համոզված ենք, որ Ռուսաստանում չեն գտնվի անպատասխանատու և արկածախնդիր ուժեր, որ իրենց երկրի համար այս ոչ միանշանակ իրավիճակում ձեռք կբերեն Ռուսաստանի համար ևս մեկ մեկընդմիշտ հակադիր և թշնամի ժողովուրդ:
 
Իսկ այդպիսի զարգացումները բացառելու լավագույն ուղին ՀՀ ներքին գործերին ուժային միջամտության մասին շրջանառվող լուրերի անհապաղ հերքումն է:
 
«Հայազն» վարչություն 
22/07/2016
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play