Կողմերին երկխոսության կոչ անող մտավորականներն ակնկալում են հակամարտության ոչ ստանդարտ և հայության շահերի թելադրած օրակարգով լուծում


Կողմերին երկխոսության կոչ անող մտավորականներն ակնկալում են հակամարտության ոչ ստանդարտ և հայության շահերի թելադրած օրակարգով լուծում

  • 22-07-2016 14:12:29   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում հուլիսի 17-ից ծավալված իրադարձությունների, մասնավորապես, «Սասնա Ծռեր» զինված խմբի կողմից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի գրավման և բարձրաստիճան մի շարք ոստիկանների պատանդ պահելու խնդրով մտահոգված Հայաստանի մտավորականների ֆորումը հուլիսի 20-ին անցկացրեց նիստ, որի ընթացքում մասնակից մտավորականները փորձեցին քննարկել և վերլուծել ստեղծված իրավիճակը` առաջարկելով հնարավորինս անվնաս լուծում:
 
Հայաստանի մտավորականների ֆորումի այսօր տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Այսօր հրապարակային կոշտ ընթացք ստացած հակամարտությունը պատահական չէ, որ ծնվել է հենց Խորենացու անունը կրող փողոցում: Խնդրի ակունքները խորքային են՝ կապված վտանգված Հայաստանի և հայկականության հետ: Բազմաթիվ սպառնալիքների շաղախով պատված Հայաստանը պահանջում է ազգովի գիտակցել, որ ամեն մի շեղում հայկական օրակարգից հղի է անկանխատեսելի ողբերգական հետևանքներով: Մեր երիտասարդության փողոց դուրս գալը ցրեց Հայաստանի վրա կուտակված մխաշաղախ ամպը և հիշեցրեց մեր նախնյաց հանճարի խոսքը՝ ամեն մի գիշեր ունի լուսաբաց: Մենք, վաղվա ակնկալվող իրական Հայաստանի մտավորականը լինելու հպարտությամբ, նաև խորին մտահոգությամբ ու պատասխանատվությամբ            
 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ
 
ա.  Հակամարտության հիմնական կրողը հայն ու Հայաստանն են և մեր ինքնությունը 
բ.   Կողմերին հորդորում ենք բացառել կամային ու անվերահսկելի որևէ գործողություն 
գ.  Երկրի ճակատագրով մտահոգ բոլոր ուժերին ու անձանց հորդորում ենք միավորվել ու գործել  համակարգված 
դ.  Հակամարտության լուծումը  պետք է լինի ոչ ստանդարտ, հայության շահերի թելադրած օրակարգով, հանրային իրական քննարկման արդյունքում
Այն պետք է փնտրել հայության և հայ պետականության առջև ծառացած հիմնախնդիրները համատեղ լուծելու համատեքստում: Մտավորականների ֆորումը իր պատրաստակամությունն է հայտնում մասնակցել և օժանդակել  ինչպես բանակցային, կազմակերպչական, այնպես էլ Երկրի օրակարգի ձևավորման խնդիրներին: 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play