«Սասնա ծռեր» խմբավորման անդամների հեռախոսահամարները կրկին արգելափակված են


«Սասնա ծռեր» խմբավորման անդամների հեռախոսահամարները կրկին արգելափակված են

  • 22-07-2016 15:00:41   | Հայաստան  |  Հասարակություն

Րոպեներ  առաջ <<Նոյյան Տապան>>- ի թղթակիցը փորձեց կապ հաստատել «Սասնա ծռեր»  խմբավորման անդամներ Պավել Մանուկյանի եւ  Վարուժան Ավետիսյանի հետ, սակայն պարզվեց,  որ նրանց հեռախոսահամարները կրկին արգելափակված են:  
 
<<Նոյյան Տապան>>-ի թղթակիցը փորձեց  Դավիթ Սանասարյանից ճշտել, թե նա  երբ է կապ հաստատել խմբավորման անդամների հետ և որքա՞ն ժամանակ է,  որ նրանց  հեռախոսահամարները արգելափակված են։ 
 
<<Դեռ երեկվանից չի հաջողվել խմբավորման անդամների հետ կապ հաստատել:  Նրանք երեկ իրենց ողջունել են մի քանի կրակոցներով>>.-  ասաց Դավիթ Սանասարյանը՝ հավելելով, որ կապի վերականգնման մասին այլ տեղեկություն չունի։ 
 
Հիշեցնենք, որ 2 օր առաջ եւս նրանց հեռախոսները արգելափակվել էին, սակայն Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ ոստիկաններին հորդորելով միացնել հեռախոսները՝ հակառակ դեպքում «Սասնա ծռեր» խմբի անդամները դա կընկալեն որպես բանակցությունների խզում եւ համապատասխան գործողությունների կդիմեն: Այս հայտարարությունից հետո «Սասնա ծռեր»-ի հեռախոսները միացվեցին: 
 
 
Մերի Հունանյան 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն