Պլանային ջրանջատում Նոր Նորք, Նորք Մարաշ և Էրեբունի վարչական շրջաններում


Պլանային ջրանջատում Նոր Նորք, Նորք Մարաշ և Էրեբունի վարչական շրջաններում

  • 22-07-2016 16:05:49   | Հայաստան  |  Հասարակություն

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված  ս.թ. հուլիսի 26-ին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
 
1. Ժամը 10.00-20.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի ջրամատակարարումը:
 
2. Ժամը 10.00-16.00 կդադարեցվի`
 
Նորք Մարաշ վարչական շրջանի,
Էրեբունի վարչական շրջանի` Սարի Թաղի 1-ից-25 փողոցների ու նրբանցքների ջրամատակարարումը:
 
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 
22.07.2016թ.                                                                     «Երևան Ջուր» ՓԲԸ
 
Նոյյան տապան  -   Հասարակություն