«Սանիթեքը» հորդորում է Երևանի բնակիչներին չվնասել ընկերության աղբամանները


«Սանիթեքը» հորդորում է Երևանի բնակիչներին չվնասել ընկերության աղբամանները

  • 22-07-2016 17:31:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ս.թ. հուլիսի 17-ից  22-ը Երևանի Էրեբունի վարչական շրջանում քաղաքացիների կողմից վնասվել է «Սանիթեք» ընկերության 8 աղբաման, որոնցից 3-ը այրվել է և վերանորոգման ենթակա չէ: Արդյունքում «Սանիթեքը» մեծ նյութական վնասներ է կրել: Միևնույն ժամանակ նույն վարչական շրջանում ավելի քան 20 աղբաման տեղահանվել է նախատեսված վայրերից՝ օգտագործվելով որպես բարիկադներ և խոչընդոտելով սանմաքրման և աղբահանության աշխատանքների պատշաճ իրականացմանը: 
 
«Սանիթեք» ընկերությունը դիմում է Երևանի բնակիչներին և հորդորում նրանց չվնասել այլոց մասնավոր սեփականությունը հանդիսացող գույքը: «Սանիթեք» ընկերությունը, աշխատելով հանրային ծառայության՝ մասնավորապես սանմաքրման և աղբահանության ոլորտում, խնամքով ու հոգատարությամբ է ծառայում Երևանին՝ ակնկալելով համարժեք վերաբերմունք Երևանի բնակիչներից: 
 
Նշում. «Սանիթեք» ընկերությունը 2 տարի է, ինչ գործունեություն է ծավալում Հայաստանում և այս ընթացքում ֆինանսական մեծ կորուստներ է գրանցել՝ Երևանի վարչական շրջաններում տեղադրված ընկերության հարյուրավոր աղբամանները դիտավորյալ կամ անզգուշությամբ վնասելու պատճառով: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play