Հայերը կուլ կտան այն ողջ նողկալին, ինչը պատրաստել է Ռուսաստանը. Քաղաքագետ


Հայերը կուլ կտան այն ողջ նողկալին, ինչը պատրաստել է Ռուսաստանը. Քաղաքագետ

  • 22-07-2016 17:49:59   | Հայաստան  |  Վերլուծություն

Երեւանում ապստամբության կապակցությամբ իրադարձությունները «լռվել» են, չկա որեւէ տեղաշարժ, քանի որ չի կարող լինել:

 

Ապստամբները չեն հասկանում հնարավոր «հեռանկարը» եւ շարունակում են մնալ պաշարման մեջ: Հայաստանի իշխանությունը երեւում է կորցրել է կամքի ուժը եւ չի փորձում որեւէ բանակցություն վարել:

 

Հայաստանը «կարծրացել» է, պաշարման գոտում ցուցարարներն ընդունակ չեն որեւէ առաջարկ ու նախաձեռնություն առաջ քաշել: «Հեղափոխական տրամադրված» զանգվածի ողջ եռանդն ուղղված է նրան, որպեսզի թույլ չտան «գրոհը»: Բայց առանց «գրոհի» երեւում է չի ստացվի, եւ այդժամ կլինեն նոր դիակներ:

 

Ապստամբների պահանջները չեն կարող կատարվել, նույնիսկ մասնակի: Ցանկացած պահանջ ունի տրամաբանություն ու պատասխանատվության զգացում, ընդ որում՝ երկու կողմից:

 

Հնարավոր է իշխանությունը կարող էր ընդունել որոշ պահանջներ, օրինակ ԼՂՀ միացումը Հայաստանին: Դա կլիներ քաղաքական բավական անիմաստ պարադիգմի արմատական փոփոխություն, որը ժամանակին հայերին է պարտադրվել մոսկովյան ներդրված ագենտուրայի կողմից: Բայց Հայաստանը դրա համար չի դարձել Ռուսաստանի վասալը, որպեսզի մերժի նրա մշակած ու լավ հարմարեցված կլիշեները:

 

Ինչու է Հայաստանում հնարավոր բողոքի նման ոճը, ինչու է շարունակվում արյուն թափվել: Դա դժվար է ընկալել, բայց հեշտ է պատասխանելը: Հայաստանը դարձել է ռուսական վասալ եւ հայտնվել ռուսական չդադարող լծի տակ:

 

Հենց այդ հանգամանքն է դարձել նման բողոքի եւ իշխանության կամքի ուժի բացակայության գլխավոր պատճառը:

 

Հայկական քաղաքական ղեկավարությունը չի կարողանում մերժել ռուսների շանտաժը եւ լուծը:

 

Վերջերս ամոթալի բան տեղի ունեցավ՝ Հայաստանը հրաժարվեց ստորագրել ՆԱՏՕ-ի նոր ծրագրի տակ: Հիմա դժվար է պատկերացնել, թե ինչպես է միջազգային մեկուսացման ենթարկված Հայաստանը մտադիր պաշտպանել իր անվտանգությունը:

 

Ողբերգությունն առջեւում է, եւ հայերը կուլ կտան այն ողջ նողկալին, ինչը պատրաստել է Ռուսաստանը:

 

Հայերը զբաղվում են երկրորդական խնդիրներով այն պայմաններում, երբ ժամանակն է երկրից վտարել ռուսներին ու ռուսական բազմաքանակ ագենտուրան, որը բացահայտ ստեր է տարածում ՆԱՏՕ-ի վերջին վեհաժողովի կապակցությամբ եւ որը ռուս խաղաղապահներ է հրավիրում Ղարաբաղ:

 

Ժամանակը չէ՞ մաքրել այս տականքների հաշիվները, ներկայիս ակցիաների փոխարեն:

lragir.am

 

 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն