Վրացա-թուրքական սահմանին արտակարգ ռեժիմ է


Վրացա-թուրքական սահմանին արտակարգ ռեժիմ է

  • 22-07-2016 18:13:25   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ձախողումից հետո ստեղված իրադարձությունների հետ կապված վրաց-թուրքական սահմանին հսկիչ-անձագրային կետերն աշխատում են արտակարգ ռեժիմում, իսկ օդանավակայաններում խստացվել են անվտանգության միջոցառումները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են վրացական ԶԼՄ-ները` նշելով, որ Թուրքիայում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Որոշումը ռազմական հեղաշրջման փորձից հետո ընդունվել է, ինչպես պաշտոնական Անկարան է հայտնել, որպեսզի «ավելի արդյունավետ եւ արագ քայլեր ձեռնարկվեն քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների ապահովման համար»: 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը