Ռազմական ավիացիոն համալսարանում անցկացվել է շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը


Ռազմական ավիացիոն համալսարանում անցկացվել է շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը

  • 22-07-2016 18:25:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 22-ին շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության վիճակահանություն է տեղի ունեցել ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում: Ծառայության վայրերի ընտրության վիճակահանությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
 
Ավիացիայի, կապի և հակաօդային պաշտպանության մասնագետների հմտություններ ձեռք բերած բոլոր շրջանավարտները Ռազմական ավիացիոն համալսարանում ուսումնառության ընթացքում անցել են համապատասխան որակավորման դասընթացներ, հաջողությամբ հանձնել են ավարտական քննությունները և պատրաստ են հետագա ծառայությունը շարունակել զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներում: ՀՀ  ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են,  որ կարճատև արձակուրդից հետո երիտասարդ սպաները կմեկնեն զորամասեր՝ համալրելով զինված ուժերի սպայակազմի շարքերը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն