Պեկինում ավարտվել է ԶԼՄ-ների համագործակցության «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» խորագրով համաժողովը


Պեկինում ավարտվել է ԶԼՄ-ների համագործակցության «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» խորագրով համաժողովը

  • 27-07-2016 18:37:53   | Չինաստան  |  Հասարակություն

Հուլիսի 26-ին Պեկինում մեկնարկել է ԶԼՄ-ների համագործակցության «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» խորագրով 2016 թվականի համաժողովը: Միջոցառումը կազմակերպվել էր «Ժենմին ժիբաո» թերթի խմբագրության կողմից, որի գլխավոր թեման դարձել էր «Միևնույն ճակատագրով հասարակություն, համագործակցության նոր կառուցվածք» թեման: 
 
Համաժողովին հրավիրվել էին աշխարհի 101 երկրների զանգվածային լրատվության միջոցների 200-ից ավելի ներկայացուցիչներ, որոնք Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, հայտնի գիտնականների և բիզնես-առաջնորդների հետ համատեղ մասնակցել են տարբեր միջոցառումների:   
Համաժողովին Հայաստանը ներկայացրել են «Նոյյան Տապան» և "News.am" ինֆորմացիոն գործակալությունները: 
Համաժողովի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի նոր զարգացումներին և հեռանկարներին: Միաժամանակ ենթադրվել է մի շարք հարցերի քննարկում կապված նոր ԶԼՄ-ների, նորագույն տեխնոլոգիաների և մեդիա-շուկայի կողմից նետված մարտահրավերների հետ, դրանց հաղթահարման միջոցառումները, ինչպես նաև համալիր զարգացման հիման վրա նոր զանգվածային լրատվության միջոցների ստեղծման հետ կապված հարցեր: 
Ինչպես հաղորդել է Չինաստանի Ազգային ներկայացուցիչների Համաչինական ժողովի Մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վան Չենը, «Մեկ Գոտի, մեկ ճանապարհ» նախագծում կատարված ներդրումները գերազանցել են 1,4 մլրդ դոլարը և արդեն համաձայնագրեր են ստորագրվել 30-ից ավելի երկրների միջև համագործակցության կապակցությամբ: 
Տնտեսական և սոցիալական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վու Հոնգբոն համաժողովի մասնակիցներին դիմելիս ընդգծել է, որ նախաձեռնությունը համահունչ է ՄԱԿ-ի տեսլականին և կօգնի լուծել հումանիտար բնույթի խնդիրները, մասնավորապես, կրճատել աղքատությունը և բարելավել հեռանկարները կապված մասնակից երկրներում կրթություն ստանալու լայն հնարավորությունների հետ: 
Չինացի գործարարներն իրենց հերթին նշել են, որ ծրագրի իրականացման ընթացքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել երկրների և ժողովուրդների առանձնահատկություններին: 
Դժվարությունների թվում նշվել է իրավական հիմքերի տարբերությունները, սակայն, այնուամենայնիվ, նրանք պատրաստ են կատարել ներդրումներ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն