Այսօր արցունքոտված աչքերով ենք օրը դիմավորում։ Նախ՛ հպարտության, որ կան քո նման ազգին նվիրված հայորդիներ և մյուս կողմից հիասթափության, որովետև մեր ժողովրդի մեջ կա նաև քո հակապատկերը՝ այն տականքը, որը մեր երկրի համար այս կարևորագույն պահին զենք է բարձրացրել ազգի մի այլ առժանի զավակ՝ Պավել Մանուկյանի վրա։
Հուսանք, որ քո բոլոր գաղափարակիցները մոտ ապագայում կապաքինվեն և մենք բոլորս միահամուռ կհասնենք մեր ցանկության տրամաբանական ավարտին՝ ազատելով մեր երկիրը այս ահավոր ռեժիմից։ Ես համոզված եմ, որ քո մյուս տարեդարձը նշելու ենք ազգովի և մեր երազած երկրում։ Ես հպարտ եմ, որ հնարավորություն եմ ունեցել շփվել քո հետ, ես հպարտ եմ, որ հայ ազգը ունի Ժիրայր Սեֆիլյան, ես հպարտ եմ, որ մենք ունենք Սասնա Ծռեր, ԵՍ ԽՈՆՀԱՐՎՈՒՄ ԵՄ ՁԵՐ ԲՈԼՈՐԻ ԱՌՋԵՎ։