Ինչպես են Պավլիկ Մանուկյանն ու խմբի մյուս անդամները հայտնվել ոստիկանների մոտ (Տեսանյութ)


Ինչպես են Պավլիկ Մանուկյանն ու խմբի մյուս անդամները հայտնվել ոստիկանների մոտ (Տեսանյութ)

  • 27-07-2016 18:24:58   | Հայաստան  |  Հասարակություն



Զինյալ խմբի անդամներ Կյուրեղյան եղբայրների հայրը` Արմենակ Կյուրեղյանը վստահեցնում է, որ ոստիկանության կողմից երեկ գրոհ չի եղել:
 
Պարոն Կյուրեղյանը որդու հետ զրուցելիս տեղեկացել է նաեւ, թե ինչպես են Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին վիրավորվել:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոստիկանությանը հանձնել խմբի վիրավոր անդամին, Պավլիկը գնացել է, որ հանձնի: Ոստիկանությունը կրակ է բացել, արդյունքում Պավլիկը վիրավորվել է, Արամը` Պավլիկի տղան, վազել է դեպի հայրը, նրան էլ են վիրավորել»,- Aravot.am-ին ասաց Արմենակ Կյուրեղյանը: Արմենակ Կյուրեղյանի խոսքով, իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե Գագիկ Եղիազարյանն ու Արամ Մանուկյանը հանձնվել են ոստիկանությանը. «Նրանք պատգարակներ են հանել, որ վիրավոր ընկերներին բերեն, արդյունքում ձերբակալվել են»: Նա նաեւ ասաց, որ գնդում այս պահին կա մի վիրավոր, որը  բժշկական օգնություն է ստանում հենց գնդի տարածքում:
 
Պարոն Կյուրեղյանից հետաքրքրվել են, արդյոք զինյալ խմբի անդամների միջեւ տարաձայնություններ են սկսել. «Երբ տղաս զանգահարեց, ինքը դրա մասին ոչինչ չասաց, ոչ մի անհամաձայնություն չկա… ես լսել եմ ԱԱԾ-ի տարածած ձայնագրությունը, չեմ համարում տարաձայնություն, Վարուժանը փորձում էր կարգավորել կարգ ու կանոնի սահմաններում»: Նրա խոսքով, խմբի ղեկավարին կամ մի քանի անդամին վերցնելով, խմբի ձախողման մասին չարժե խոսել. «Խմբի անդամներն այնտեղ են ու իրենք նորից իրենց պահանջներն են դնում, բայց իշխանությունների նման վարվելակերպը իրավիճակի արհեստականորեն սրման մասին է խոսում»: 
 
 
 
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն այս առնչությամբ ավելի ուշ պարզաբանել է. «Որոշ անձինք, իբր հղում անելով զինված խմբի անդամներին, կեղծ տեղեկություններ են տարածում ՊՊԾ գնդում և նրա շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ: Ներկայացվող տեսանյութում իրականությունն ու փաստերն են»: 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play