Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ


Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ

  • 27-07-2016 19:20:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության տարածքում`
 
Հուլիսի 28-30-ը շրջանների մեծ մասում, 31-ին հարավ-արևելյան շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 1-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
 
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-7 մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
 
 
 
Երևանում՝
 
Հուլիսի 28-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 29-30-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:
 
 
 
Երևանի հուլիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
Օդի առավելագույն ջերմաստիճան՝          40.00C (1973 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝              11.80C (1983 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝          26.80C
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն